Ելիսեյան պալատը
հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակով
հանդիպումների ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է ֆրանսիական լրատվամիջոցները,
հոկտեմբերի 27-ին, Փարիզի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա
Օլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կբանակցի Իլհամ Ալիևի, իսկ
ժամը 12.15-ին` Սերժ Սարգսյանի հետ:
Ժամը 18:00-ին Ֆրանսիայի նախագահը եռակողմ
բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Ժամը 20.00-ին երեք երկրների ղեկավարներին կտրվի ճաշ, որի
ընթացքում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները: