Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի կարող տեղադրվել: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Անտոն Ազարովի այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության սահմանն անցնելու է Հայաստանի գոյություն ունեցող սահմաններով:
Շարմազանովն
ընդգծել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են, եւ Հայաստանն առավելագույնս աջակցում է և կաջակցի Լեռնային
Ղարաբաղի տնտեսական զարգացմանը: Նրա ասելով, Ազարովն այն մակարդակի պաշտոնատար անձ
չէ, որը կարող է իրեն թույլ տալ նմանօրինակ հայտարարություններ: