ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ փոքր և միջին ձեռնարկություններին վարկավորելու
նպատակով 10 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել The OPEC Fund for International
Development (OFID) ֆինանսական կազմակերպությունից: Վարկային պայմանագրի
շրջանակներում բանկը կտրամադրի մինչեւ 500 000 ԱՄՆ դոլար
սահմանաչափով վարկեր արտադրության, սպասարկման, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն
ծավալող ՓՄՁ-ներին: Շրջանառու
միջոցների համալրման, կապիտալ ներդրումների, հիմնական միջոցների ձեռքբերման
նպատակով վարկերը կտրամադրվեն մինչև
չորս տարի մարման ժամկետով` 10-11 տոկոս դրույքաչափով:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից:
Պայմանագիրը ստորագրել են Նավթարդյունահանող երկրների
կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն
Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նշենք, որ The OPEC Fund for International Development (OFID)
ֆինանսական կազմակերպության հետ սա բանկի առաջին համագործակցության ծրագիրն
է: Համագործակցության մեկնարկը Սուլեյման
Ջազիր Ալ Հերբիշը բացատրել է այն փաստով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանում
ՓՄՁ վարկավորման ոլորտի խոշոր խաղացողներից է և մասնաճյուղային լայն ցանցի առկայության
շնորհիվ կապահովի ֆինանսական հոսքերի
հասանելություն մարզերում գործող ՓՄՁ-ների համար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության
նախագահ Աշոտ Օսիպյանն, իր հերթին, բարձր է գնահատել կազմակերպության օժանդակությունը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման
հարցում: Միաժամանակ, նա վստահեցրել է,
որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ The OPEC Fund for
International Development-ի համագործակցությունը կողմերի համար կլինի ոչ միայն
արդյունավետ, այլև շարունակական:
Նշենք OFID-ը զարգացման
ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթարդյունահանող
երկրների կազմակերպություն) անդամ երկրների
կողմից և ֆինանսական աջակցություն է
տրամադրում OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին: OFID-ն Մասնավոր
սեկտորի և առևտրի ֆինանսավորման ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ 42 միլիոն ԱՄՆ դոլարի չափով
ֆինանսավորում է տրամադրել
հայաստանյան չորս բանկերի և հասարակական սեկտորում ներգրավված
չորս ծրագրերի` երկրի տնտեսության տարբեր ոլորտներում ՓՄՁ վարկավորման նպատակով:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՓՄՁ վարկավորման
ծավալներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գտնվում է Հայաստանի լավագույն բանկերի տասնյակում: 2014
թվականի ապրիլի 1 – ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է 157.5
մլն.դոլար, ընդ որում, ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 47%: Բանկի ակտիվները նույն օրվա
դրությամբ կազմել են 318.9 մլն.դոլար (տարեկան աճը`14.1%): Բանկի ընդհանուր
կապիտալի մարտի վերջին կազմել է $ 49.8 մլն (տարեկան աճը`18.1%): Բանկի զուտ
շահույթը 2014-ի առաջին եռամսյակում կազմել է 2,7 մլն.դոլար: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մեծամասնական բաժնետերերն են`«Ֆլեշ»
ընկերությունը (նախագահ Բարսեղ Բեգլարյան)` 64,24%, EBRD-ն` 25% +1 բաժնետոմս,
Rural Impulse Fund II