Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության շարունակումը և ակտիվացումը
կնշանակի Ադրբեջանի ավանդը Ուկրաինայի զարգացմանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ
գործայկալությունը, այս մասին Ղրիմի հանրաքվեի առիթով կազմակերպված կլոր սեղանի
ընթացքում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Դինավագետը նշել է, որ
Ադրբեջանի ԱԳՆ հետ ընթանում են բանակցություններ: «Դա շատ կարևոր է, որ պաշտոնական
Բաքուն իսկույն հայտարարեց տարածքային ամբողջականությնա սկզբունքի մասին, որպես
միջազգային իրավունքի հիմնական սկզբունքի: Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին
աջակցության և ըմբռնման համար: Մենք Ադրբեջանի
հետ հայտնվել ենք միատեսակ իրավիճակում»,-նշել
է Միշչենկոն, հավելելով, սակայն, որ Ղրիմի հարցում Ուկրաինան կշարունակի
երկխոսությունը Ռուսաստանի հետ:
«Երկխոսությունը մենք
կշարունակենք միջազգային կառույցների միջոցով, գրանցելով բոլոր փաստերը և
նոտաներով կտեղեկացնենք ՌԴ ԱԳՆ-ին` Ուկրաինայի Սահմանադրության խախտումներ մասին:
Մենք պատրաստվում ենք հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Եթե տեղի
ունեցածն ընկալվի որպես նորմա, ապա ի՞նչ կլինի հետագայում: Ինչ-որ մեկը կնայի
քարտեզին ու կհիշի Կալինինգրադը կամ Կուրիլները: Մենք 22 տարի առաջ չէինք
հասկանում Ադրբեջանի դեպքերի մասշտաբները, իսկ հիմնա հայտնվեցինք նման
իրավիճակում: Ստացվում է, որ պետությունն էլ, ինչպես մարդիկ, սովորում են սեփական
սխալների վրա»,-նշել է դիվանագետը, որը նաև ներկաների ուշադրությանն է հրավիրել
ռուսաստանյան ԶԼՄ-ներում հավաքված ապատեղեկատվական փաստերը, որոնցով հանրությանը
ներկայացվում է Ուկրաինայում տեղի ունեցող ազգայնական դրսևորումների մասին: «Մեր
երկիրն այնտեղ ապրող ադրբեջանցիների նկատմամբ պահանջներ չունի: Այդ ամենը
ռուսաստանյան ԶԼՄ-ների նպատակաուղղված քաղաքականության արդյունքն է»,-նշել է
դիվանագետը: