Ադրբեջանն ունի շատ կարևոր աշխարհաքաղաքական հնարավորություններ տարածաշրջանում
հավասարակշռված
քաղաքականություն
իրականացնելու
համար:
Երբեմն
դա
օգնում
է
Իլհամ
Ալիևին
հմտորեն
մանևրել
գերտերությունների
միջև:
Մեկնաբանելով
Ադրբեջանի
նախագահական
ընտրությունների
արդյունքների
բացասական
գնահատականը`այդպիսի
կարծիք
է
հայտնել
Ընտրությունների
դիտարկման
և
ժողովրդավարության
ուսուցման
կենտրոնի
ղեկավար
Անար
Մամեդլին`
առցանց
հարցազրույցում
պատասխանելով
ԱրմԻնֆոյի
հարցին:
ՙԸստ որում, մենք պետք է հստակ տարբերենք Ռուսաստանի և արևմտյան երկրների աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանի
համար
Ադրբեջանը
կարևոր,
ոչ
ժողովրդավարական,
կոռումպացված
երկիր
է:
Այս
պարագայում
շատ
հեշտ
է
կլինի
դրդել
Բաքվի
կառավարության
քաղաքականությունը:
Արևմտյան
երկրները
նախընտրում
են
Ադրբեջանին
ընկալել
որպես
նավթի
և
գազի
տարանցման
երկիր,
հմտորեն
աչք
են
փակում
մարդու
իրավունքների
խախտումների
վրա:
Ցավոք,
Ալիևն
իր
հերթին
շատ
լավ
է
կարողանում
օգտագործել
այդ
հարաբերությունները՚,-
ընդգծել
է
փորձագետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանական հասարակությունն ինչ-որ հույսեր
է
կապում
հին
նոր
նախագահի
հետ`
Մամեդլին
նշել
է,
որ
ընտրություններին
ընտրողների
իրական
մասնակցության
մակարդակը
ցույց
է
տվել,
որ
ընտրողների
ակտիվությունն
Ադրբեջանում
չափազանց
նվազել
է:
ՙԱռաջին
հերթին
դա
կապված
է
ընտրական
գործընթացի
հանդեպ
անվստահության
հետ:
Երկրորդ`դա երկրում
Ալիևի
կառավարությունից
և
վերջինիս
իրականացրած
քաղաքականությունից
սպասումների
բացակայության
ցուցանիշ
է՚,-
ասել
է
Մամեդլին:
ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան)
Հայաստանում
և
Ադրբեջանում
Մեծ
Բրիտանիայի
դեսպանությունների
աջակցությամբ
արդի
հրատապ
հարցերի
շուրջ
տարբեր
երկրների
առաջատար
փորձագետների
համատեղ
առցանց
մամուլի
ասուլիսներ
են
կազմակերպում
Հայաստանի
և
Ադրբեջանի
ԶԼՄ-ների համար:
Հարցազրույցները
կազմակերպվում
են
ՙՄիմյանց
վերաբերյալ
հայերի
և
ադրբեջանցիների
գիտելիքների
ընդլայնում
և
փոխվստահության
հաստատում
առաջին
ձեռքից
ստացվող
տեղեկատվության
միջոցով՚
նախագծի
շրջանակում: