Տիգրան Սարգսյանը կշարունակի աշխատել ՀՀ վարչապետի պաշտոնում: Այս մասին որոշում ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հարաժարական էր տվել ապրիլի 9-ին: ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ Նախագահը երդմնակալության արարողությունից հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում նշանակել նոր վարչապետին, ինչպես նաև 20-օրյա ժամկետում՝ ձևավորել նոր կառավարության կազմը: