Ապօրինի միգրացիայի դեմ Ռուսաստանի իշխանությունների պայքարն սպառնալիք չէ հայ համայնքի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, այսօր հայ համայնքի գործունեության ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա: ՙԱյն, ինչ այսօր տեղի է ունենում Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում, ես նկատի ունեմ ապօրինի միգրացիայի դեմ իրավապահ մարմինների պայքարի աշխուժացումը, դա այն բանի վկայություն է, որ այդ ոլորտի օրենսդրությունն սկսում է իրոք աշխատել: Երկրի իշխանությունները ցանկանում են կարգավորել միգրացիոն հոսքերը` հիմնվելով գործող օրենսդրության վրա՚, - նշել է Ռուսաստաի հայերի միության նախագահը:
Աբրահամյանը կարծում է, որ միգրանտների և ոստիկանների միջև մեկ ողբերգական միջադեպը չի կարող որոշել քաղաքականությունը բոլոր մգրանտների նկատմամբ: Ավելին, Ռուսաստանի հայերն օրինապաշտ քաղաքացիներ են, նրանց շրջանում օրինախախտնները շատ քիչ են: ՙԵս ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարը հայերի հետ առնչություն չունի: Նրանք գործում են օրենքի շրջանակներում, և իշխանությունների կողմից ոչ մի պատժամիջոց և միջոցառում նրանց համար սպառնալիք չէ: Մեզ համար շատ ավելի ձեռնտու է, եթե ՌԴ բոլոր օրենքներն, առանց բացառության, աշխատեն: Հայ համայնքը դրանից միայն կշահի՚, - ամփոփել է Աբրահամյանը: