Այրումի պոչամբարը շարունակում է մտահոգություն հարուցել
բնապահպանների շրջանում:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի
հետ զրույցում պատմել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ
Սանասարյանը, չնայած բնապահպանների բազմաթիվ ահազանգերին, իրավիճակն Այրումի
պոչամբարի շուրջ առաջվա նման ճգնաժամային է: Նրա ասելով, լեռնահանքային
գործունեության թափոնները հասնում են ընդհուպ ավտոճանապարհին: Դա նշանակում է, որ
առկա է ապագայում ճանապարհի նստվածքի իրական վտանգ:
Սանասարյանը նշել է, որ
պոչամբարը գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի անմիջական հարևանությամբ: Տեղի
բնակիչները բազմիցս բողոքել են այն առնչությամբ, որ ստիպված են շնչել ծանր
մետաղներ պարունակող փոշի: Մինչդեռ, թափոնների տեսքով ընկնելով շրջակա միջավայր,
դրանք կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ, այդ թվում` շնչառական
համակարգի:
Այրումի
պոչամբարը պատկանում է Ախթալայի ԼՀԿ-ին (սեփականատերը` «Մեթալ Փրինս»
ընկերություն): Ավելի վաղ Սանասարյանը նշել էր, որ Շամլուղի բազմամետաղական
հանքավայրից, որի մշակմամբ զբաղվում է «Մեթալ Փրինսը», թափոնները լցվում են
ուղղակի կիրճը, ծառերի և թփերի վրա: Նա նաև հայտարարել էր, որ ընկերությունը բաց
շահագործման թույլտվությոևւն չունի Շամլուղի համայնքից, ինչի առնչությամբ հանքավայրի
շահագործումը կարելի է համարել ապօրինի: