Ադրբեջանը
փորձում է սրել իրադրությունը շփման գծում, ինչը չափազանց վտանգավոր է : Այդ մասին
ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա ասելով, այդ նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները
տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ավելորդ անգամ սրում
են իրավիճակը: Այդ հրապարակումների համաձայն, հայկական զինված ուժերն, իբր,
հարձակվել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ գյուղի վրա, որի բնակիչներն
ստիպված են հեռանալ իրենց տներից, և Ադրբեջանի զինվորականների շրջանում կան
կորուստներ:
Հովհաննիսյանը
լուրջ չի համարել նման հաղորդումները, ենթադրելով, որ ադրբեջանական կողմն, ըստ
երևույթին, փորձում է արդարացնել իր իսկ կորուստները, որ տվել է հունիսի 5-ին
Երասխի ուղղությամբ հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծության և վերջինների
պատասխան միջոցառումների ընթացքում