Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014

Մարիաննա Մկրտչյան

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով`ՀԱԷԿ շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ վարկային պայմանագրի, հայկական կողմը ՌԴ վարկը պետք է օգտագործի ապրանքների մատակարարման, ինչպես նաև ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2016 թվականից մինչև 2026 թվականը երկարաձգելու համար իրականացվող աշխատանքների նպատակով: Հայաստանը վարկը կօգտագործի 2014-2018 թվականներին և պարտավոր է այն մարել 10 տարում, տարեկան 3% տոկոսադրույքով` յուրաքանչյուր կես տարի իրականացնելով հավասար տրանշներով վճարումներ: Վարկի առաջին մարումը կիրականացվի 2019 թվականի հունվարի 15-ին: ՌԴ վարկը կտրմադրվի ռուբլիով: Նշված վարկի բացի, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նաև $30 մլն դրամաշնորհ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն