Յունիբանկը սկսել է թողարկել Visa չիպային քարտեր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, պրոցեսինգային կենտրոնի գործարկումն ու չիպային քարտերի թողարկումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը, բարձրացնել անվտանգության մակարդակը և բարելավել քարտերի սպասարկման որակը:
Աղբյուրի համաձայն, չիպային քարտերի վրա առկա է հատուկ միկրոպրոցեսոր, որն ապահովում է առավել մեծ ծավալով տեղեկատվության գրանցում և պաշտպանվածություն: Յունիբանկի չիպային քարտերի ևս մեկ առավելությունն է դրանց մուլթիարժութային լինելը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին: Մուլթիարժութային քարտերը հաճախորդների համար շահավետ են անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով:
Յունիբանկը կներդնի նաև ակտիվ ֆրոդ-վերահսկողության համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները և ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Կասկածելի գործարք հայտնաբերելու դեպքում քարտը կարգելափակվի, իսկ համակարգը sms հաղորդագրություն կուղարկի հաճախորդին, որ նա հաստատի գործարքը, և միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այդ կերպ ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում:
Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում VISA Infinite, որոնք ներառում են կոնսյերժ ծառայություն: Այն է` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում և այլն:
Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:
Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել ՙԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ՚ խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը և աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:
Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապանները ՙՄագնիս՚ ծրագրում ընդգրկված մոտ 200 առևտրի և սպասարկման կետերում, գնումներ կատարելիս, ստանում են մինչև 40% զեղչեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուիծական Տեղեկագրի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Յունիբանկի ակտիվ քարտերի քանակն ավելացել է 119 հազարով, և այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Տարեկան 63% աճ է ապահովվել ArCa տեղական քարտերի թվի զգալի աճի հաշվին ¥տարեկան կտրվածքով թողարկվել է ավլի քան 38 հազ.քարտ¤: Յունիբանկի ակտիվ քարտերի կազմում աշխատավարձային քարտերը կազմել են ավելի քան 31%, գրանցելով տարեկան 18.4% աճ: Պլաստիկ տրանսակցիաների գծով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, ապահովելով տարեկան 20% աճ: POS-փերմինալների թվով բանկը գտնվում է 3-րդ տղում, գրանցելով տարեկան 25% աճ, իսկ բանկոմատների քանակով` 6-րդ տղը: Բանկը տարեկան կտրվածքով տեղադրել է 6 նոր բանկոմատ, շեշտը դնելով մարզերի վրա, ինչի արդյունքում բանկոմատների թիվւ հասցրել է 85-ի, որոնցից 47-ը տեղադրված է Երևանում: Յունիբանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa քարտերը և միջազգային Visa քարտերը: