Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է լուծել միայն քաղաքական միջոցներով: Այդ մասին Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՙԲանակցությունների շրջանակներում մենք շոշափեցինք միջազգային հրատապ հարցեր, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը: Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է լուծել միայն քաղաքական միջոցներով՚,- ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետհամատեղ մամլո ասուլիսում:
Բանակցություններում մեծ ուշադրություն է հատկացվել կասպյան տարածաշրջանի խնդիրներին: ՙԱյստեղ դեռ շատ կան չլուծված խնդիրներ`սահմանազատման ու կենսառեսուրսների հետ կապված՚,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Բանակցությունների արդյունքների համաձայն տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրում Ադրբեջանի պետական նավթային ընկերության և ՙՌոսնեվթ՚ բաց բաժնետիրական ընկերության միջև համագործակցության և նավթի մատակարարման հիմնական պայմանների վերաբերյալ: Ինչից հետո երկու երկրների տրանսպորտի նախարարները համաձայնագիր են ստորագրելՙՍամուր՚ և ՙՅարագ Գազմալյար՚ անցակետերի շրջանում ռուս-ադրբեջանական սահմանի միջով Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջի շինարարության մասին: Ադրբեջանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով Ռուսաստանի Դաշնության նախարարության միջև ստորագրվել է 2013-2015 թթ. ժամանակահատվածում համագործակցության համալիր ծրագիրը: