ՀԱԿ ներկայացուցիչները Երևանում երթ
են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առնչությամբ: Երթն սկսվել է
Ազատության հրապարակից: Կուսակցության անդամների ու կողմնակիցների ձեռքներին կային
դրոշներ և պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ու՞ր են մարտի 1-ի մարդասպանները», «Ոչ
ոստիկանական բռնություններին», «Առաջ, դեպի անսերժ Հայաստան»: Ներկա են եղել նաև
Արցախյան պատերազմի վետերաններ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ
Հարությունյանի կողմնակիցներ, ում ձերբակալել են նոյեմբերի 5-ին Ազատության
հրապարակում ոստիկանների հետ ընդհարումից հետո: Երթն ուղեկցել են ոստիկանական
ստորաբաժանումներ` Երևանի փոխոստիկանապետ
Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:
Մինչ երթն սկսվելը հավաքվածների առջև իր ելույթում ՀԱԿ խորհդրարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե չձերբազատվենք «Սերժ Սարգսյանի ավազակային վարչակազմից»: Նա ներկայացրել է բանաձևը և ուղերձը, որոնք պետք է հանձնվեն ԵԽ Երևանի գրասենյակ: Զուրաբյանը
նշել է, որ այսօր ինքը պետք է ներկա լիներ ԱԺ արտահերթ նիստին, ինչպես նաև
հանդիպեր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, սակայն չի գնացել ոչ խորհրդարան, ոչ
հանդիպման, քանի որ « այսօր Հայաստանում ամենակարևոր իրադարձությունը տեղի է
ունենում հենց Ազատության հրիապարակում»: