Մեկ տարում 12 կետով բարելավելով իր ցանցային պատրաստվածության Ինդեքսը (Networked Readiness Index 2013), Հայաստանը, այնուամենայնիվ, այս ցուցանիշով շատ է ետ մնում հարևաներից, որն ամեն տարի թարմացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից (World Economic Forum):
Համաձայն <2013թ. Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների մասին> (The Global Information Technology Report 2013) զեկույցի տվյալների, Հայաստանը NRI ինդեքսում զբաղեցրել է 82 տեղը, նմախորդ տարվա 94 տեղի փոխարեն: Ադրբեջանը 56 տեղում է, անցյալ տարվա 61 տեղի փոխարեն, իսկ Վրաստանը` 65 տեղում, նախորդ տարվա 88 տեղի փոխարեն: Ռուսաստանը գտնվում է 54 տեղում, նախորդ տարվա 56 տեղի փոխարեն, իսկ Չինաստանը` 58 տեղում է, նախորդ տարվա 51 տեղի փոխարեն:
Հիշեցնենք, որ ցանցային պատրաստվածության ինդեքսը բնութագրում է տեղեկատվա-կոմունիկացիոն տեխնոլոգիաների զարգացման մակարդակն աշխարհում և դրա ազդեցությունը պետական մրցունակության վրա: Ինդեքսը չափում է ՏԿՏ զարգացման մակարդակը 53 չափորոշիչներով, որոնք միավորված են երեք հիմնական խմբերում` ՏԿՏ զարգացման պայմանների առկայություն, քաղաքացիների, գործարար շրջանակների և պետական մարմինների պատրաստվածություն ՏԿՏ կիրառմանը, ՏԿՏ կիրառման մակարդակը հասարակական, կոմերցիոն և պետական հատվածներում: 2013 թվականի զեկույցում ներկայացված են 144 երկրների տվյալներ: Առաջին տասնյակում են այս առումով ամենազարգացած երկրները` Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիա, Դանիա, Միացյալ Նահանգները և Թայվանը: Վերջին` 144 տեղում է Բուրունդին: Հայաստանը գտնվում է Ալբանիայի (83 տեղ) և Կաբո – Վերդե հանրապետության միջև: