Երևանի ավագանու մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նախօրեին իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերի ոչ էական փոփոխությունների արդյունքում` ՙԱռաքելություն՚ կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, ՙԲարև Երևան՚ կուսակցությունների դաշինքին և ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով: Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: -0-