Ղարաբաղյան ուղղաթիռի վրա հարձակման մեջ իսպառ բացակայում է ռազմական տրամաբանությունը: Տեղում զորքերի հրամանատարը, իհարկե, կարող է պատասխանատու լինել հրաձգային զենքի կիրառման համար, սակայն հաշվի առնելով, որ ավելի ծանր սպառազինություն օգտագործելու որոշում կայացնում է բացառապես քաղաքական ղեկավարությունը` ուղղաթիռի ոչնչացումը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում, իր հոդվածում այդպիսի կարծիք է հայտնելամերիկյան ՙԿարնեգի՚ հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմ դե Վաալը:
ՙ1991-1994թթ. հակամարտությունում պարտված ադրբեջանական կողմն անկայուն հրադադարը խախտելու ավելի շատ հիմքեր ունի, քանի որ Բաքուն ձգտում է միջազգային հանրությանը հիշեցնել, որ իր միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը սեփական վերահսկողությունից դուրս է գտնվում: Հայկական ուղղաթիռի խոցումը հրադադարի հաստատումից ի վեր ամենալուրջ միջադեպն էր շփման գծում՚,- գտնում է վերլուծաբանը:
Վաալի կարծիքով, բռնության նոր ալիքը հիշեցնում է, որ կողմերն ընդամենը մեկ քայլ են հեռու նոր պատերազմից, որից իրենց դեռևս հետ են պահում բացառապես սեփական շահերը: Եվ ուղղաթիռի ոչնչացումից հետո ի հայտ եկան Երևանի ցավոտ պատասխան հարվածի բոլոր վտանգները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24ե ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: