Լրագրող Անի Գևորգյանի գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ
բռնություն կիրառելու փաստի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
հաղորդել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, գործը հարուցվել է իր` Գևորգյանի
հայտարարության հիման վրա, որի համաձայն, փետրվարի 12-ին Ոստիկանության
աշխատակիցները փորձել են խլել նրա տեսախցիկը, նրան բերման են ենթարկել և հասցրել
մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին, Մաշտոցի պողոտայում, երբ ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում: Ինչպես հայտարարել է Անի Գևորգյանը, այն
բանից հետո, երբ ինքը նկարահանել է ոստիկանների և
ակտիվիստների միջև ծեծկռտուքը, իրավապահ մարմինների աշխատակիցները խլել են
իր տեախցիկը, չիպը, որի վրա եղել է նկարահանումը, իրեն բերման են ենթարկել, և
ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ բռնություն են կիրառել: