Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակին անցնելն առաջիկա տարիներին իրատեսական չէ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սայրան Օհանյանը, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ նախարարը վստահ է, որ Հայաստանի ԶՈՒ այսօր մրցունակ են, և իր քննությունը բանակը հանձնում է վերջին 20 տարիների ընթացքում: <Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակին, ապա դրա համար անհրաժեշտ են մարդկային և ֆինանսա-տնտեսական լուրջ ռեսուրսներ: Անձանց նրանց, ովքեր հակում ունեն օրինակ բերել այլ երկրների փորձը, կցանկանայի հիշեցնել, որ այդ երկրների պրոֆեսիոնալ բանակների զինծառայողների 1/3-ը մարտական հերթապահություն չեն իրականացնում, ինչպես դա տեղի ունի հայկական բանակում: Այնուամենայնիվ, տարեցտարի աճում է պայմանագրային զինծառայողների թիվը>,-հայտարարել է նախարարը: