Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքել է ԲՀԿ շարքերը լքելու և սեփական
կուսակցություն ստեղծելու մտադրության մասին լուրերը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Նրա ասելով, այդ տեղեկություններն իրականության հետ որևէ
կապ չունեն: Նա նաև նշել է,
դեկտեմբերի 11-ին որպես ԲՀԿ ներկայացուցիչ մեկնում է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի կազմակերպած քննարկումներին:
Օսկանյանը նաև հաղորդել է, որ այսօր պատգամավոր,
նախկին արտգործնախարար Ալեքսանդր
Արզումանյանի հետ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային
Ղարաբաղի խնդիրները: