Ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մեկ հայ զինծառայող է զոհվել, ևս մեկը` վիրավորվել: Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) սահմանին: Միջադեպի մանրամասները պարզվում են: