Երևանում մեկնարկել է բազմահազարանոց երթն ընդդեմ
պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Ինչպես հաղորդում է
ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից, «Դեմ եմ» թիմի կազմակերպած երթին
մասնակցում է մի քանի հազար մարդ, որոնք դրոշներով, թմբուկներով և լապտերներով
շարժվել են Մաշտոցի պողոտայով:
Ինչպես ավելի վաղ երթի կազմակերպիչները հաղրդել էին «Ֆեյսբուքի» իրենց
էջում, երթի նպատակներն են. ևս մեկ անգամ բարձրացնել բողոքի ձայնն ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու իրենց վճռականությունը; կոչ անել հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել սեփական իրավունքների համար; ցույց տալ լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած համաքաղաքացիներին: