ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության եւ աշխատանքի անընդհատության վրա Բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա:
Բանկի բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների եւ վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով եւ ժամանակին: Ռուբլով եւ արտարժույթով գործառնությունների, ինչպես նաեւ VISA եւ MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Կանոնավոր կերպով են իրականացվում նաեւ հաճախորդների հաշվարկա-դրամարկղային սպասարկումը:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ռուսաստանյան ընկերությունների եւ բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարվել են պատժամիջոցներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են ս.թ. հուլիսի 16-ից հետո: Գազպրոմբանկն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ բանկն աշխատում է բնականոն եւ ԱՄՆ պատժամիջոցնեը որեւէ կերպ չեն անդրադառնում բանկի ֆինանսական կայունության եւ գործունեության անընդհատության վրա: Դրան հետեւեց Ռուսաստանի Դաշնության պետական ֆինանսական կառույցների արձագանքը, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում, բանկերին կտրամադրվի համապատասխան օժանդակության ՌԴ Կենտրոնական բանկի եւ Ֆինանսների նախարարության կողմից: