Արդեն մեկ տարի անց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի, ինչ էապես կավելացնի բեռների հոսքը դեպի Եվրոպա: Այդ գործընթացը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, հաշվի առնելով, որ այն ոչ միայն իրեն չի կոտեցնում Հայաստանը, այլև Երևանը ավելի է շրջում դեպի Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
ՙՄեր ընդդիմությունն, անկասկած, ճիշտգ է այն բանում, որ աբխազական երկաթուղու ներուժը վիթխարի է, այլ իրոք չափազանց կարևոր է Ռուսաստանմի համար: Եթե Մոսկվան կարողանար Թբիլիսիին հետ պայմանավորվել և բացել դեպի Հայաստանի երկաթուղային տարանցումը, որն այժմ, գործնականում, կտրված է ՌԴ-ից, դա կմեծացներ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, որտեղ Մոսկվայի միանշանակ գործընկերն այսօր միայն Երևանն է: Սակայն Վրաստանը մտադիր չէ բացել տարանցում, ենթադրելով, որ ադ իրեն ոչինչ չի տալիս՚, - նշել է նախարարը:
Ինչպես ՙՎլաստիին՚ հաղորդել է Զաքարեիշվիլին, երկաթուղու նախագծով շահագրգռված են Ռուսաստանն ու Հայաստանը, սակայն` ոչ Վրաստանը, որի համար գլխավոր հարցը հետևյալն է. երկաթուղային տարանցումը քաղաքական հարց է թե՞ տնտեսական: Եթե քաղաքական, ապա, նրա կարծիքով, գնացքներն ինչպես որ չէին երթևե, այնպես չեն երթևեկի: ՙԵթե մենք ուզումն ենք, որպեսզի գնացքներն սկսեն երթևեկել, պետք է նման նախագծերին նայենք զուտ տնտեսական կեսանկյունից: Իսկ տնտեսական իրողություններն այնպիսին են, որ Աբխազիան չի կարող մասնակցել այդպիսի պայմանագրի, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի միջև լա ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ պայմանագիր, որում աբխազները ներկա չեն՚, - ամփոփել է նախարարը: