ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, որ Ադրբեջանը գնում է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի սրման: Նրա խոսքով, խփելով ԼՂՀ Պաշտպանության բանակի`ուսումնավարժական թռիչք իրականացվող ուղղաթիռը, Բաքուն հերթական անգամ բանակցությունները խափանելու փորձ է կատարել:
Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն անտեսում է հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ և միջազգային հանրության կոչերը: Նրա խոսքով, 2014 թվականից
սկսած`Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը կտրուկ ավելացել է, հաճախակիացել են նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների դեպքերը:
Նշելով, որ յուրաքանչյուր զոհ էլ ավելի է խորացնում հակամարտության կողմերի, երկու ժողովուրդների միջև բարիերը`դեսպանը կոչ է արել ակտիվացնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, շփման գծից դիպուկահարների հեռացման ուղղությամբ քայլերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24ե ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: