Ելնելով Ռուսասանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների վերջնական արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում: Այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համապատասխան առաջարկությանը: Ընդ որում Աբրահամյանն առաջարկել է այդ հարցը ժամանակից շուտ չբարձրացնել և համբերել: ՙԹող կառավարությունն ավարտի բանակցությունները, դրանից հետո, ելնելով դրանց արդյունքից, ես խոստանում եմ, անհրաժեշտության դեպքում գրավոր այդ առաջարկությունը ներկայացնել կառավարությանը՚, - ասել է նա: