«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը
Beeline) հայտարարում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում վաճառքի և սպասարկման
նոր գրասենյակի բացման մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԸՆկերության մամուլի ծառայությունից, «Հարավ–արևմտյան
թաղամաս» վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Մալաթիա–Սեբաստիա
համայնքում, Րաֆֆու փ. 15/1 հասցեում։ Գրասենյակն աշխատելու է
երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման:
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ կապի
ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող
ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով. ծառայությունների ակտիվացում,
հաշիվների վճարում և այլն: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել
գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի
12-ի դրությամբ Հայաստանում գործում է 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից
28–ը` Երևանում:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline
ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:
«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը,
որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես
անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի
ու տվյալների հաղորդման, այնպես էլ
լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում,
Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում,
Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում,
Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և
Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ
տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում
«Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink»,
«Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 219
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: