Իրանում երկրաշարժը
զգացվել է նաև Հայաստանի տարածքում
Ինչպես տեղեկացնում
է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, ապրիլի 18-ին` ժամը 15.14-ին, սեյսմիկ
ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի
Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է
ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում
կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել
է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր
քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ: