Ռուսաստանի
հետ գազային համաձայնագրեր կնքելիս խախտումներ հայտաբերվելու դեպքում մեղավորները
կպատժվեն: Այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` հրապարակելով ՀՀԿ
դիրքորոշումը գազամատակարարման համակարգի խնդիրների ուսումնասիրման համար
ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առնչությամբ:
Աբրահամյանի ասելով, վերջերս Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանի հետ խորհդրակցության ժամանակ պետության ղեկավարը հայտարարել է, որ եթե
Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս թույլ են տրվել ապօրինի գործողույթուններ,
ապա այդ ամենը պետք է բացահայտվի, և մեղավորները` պատժվեն:
«Կառավարող կուսակցությունը կգնա մինչև վերջ, և եթե
իրավախախտները բացահայտվեն, ապա նրանք բոլորը պատասխանատվոևւթյան կենթարկվեն:
ՀՀԿ-ն նաև համաձայն է ոչ իշխանական խմբակցությունների այն առաջարկությանը, որ
ստեղծվող հանձնաժողովը պետք է քննությունն ավարտի մինչև ընթացիկ տարվա հունիսը», - ասել է Աբրահամյանը:
Նա
հերքել է ընդդիմախոսների այն մեղադրանքը, որ հանրապետականները, նախաձեռնելով
հանձնաժողովի ստեղծում, զբաղվում են ամբոխավարությամբ: Ավելին, Աբրահամյանը
հայտարարել է, թե նման հանձնաժողովներ այսուհետև էլ կստեղծվեն` բնակչությանը հուզող
բոլոր հարցերի առնչությամբ: