Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perincek v. Switzerland, App. no.
27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով օգոստոսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գլխավոր դատախազությունում, ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015 թ. հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա: Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Շվեյցարիայում
հրապարակավ հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը` խախտելով այդ երկրում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական
պատասխանատվություն սահմանող օրենքը, ինչի համար դատարանի կողմից
պատասխանատվության էր ենթարկվել: Հետագայում Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի
որոշումը բողոքարկել էր ՄԻԵԴ-ում, որը բավարարել էր նրա հայցը, որոշելով, որ
Շվեյցաիայի դատարանի որոշումը խախտում է կամքի ազատ արտահայտման և խոսքի
ազատության սկզբունքները: Շվեյցարիան հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ: