Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն` բացատրություններ տալու համար:
Ինչպես գրում է ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթը, Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության առնչությամբ` երբ Զոլյանը դեռեւս ռեկտոր էր: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, եւ դրանք կախել Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի միջոցների հաշվին։ Զոլյանն իր կողմից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է իր ԱԱԾ այցելելու փաստը, ընդսմին նշելով, որ ոչ մի գործ չի հարուցվել: