Մոսկվան և Երևանը մտահոգված են մերձմոսկովյան Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգությունը շահարկելու փորձերով` ռուս–հայկական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ հրահրելու համար: Այդ մասին, ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում` Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ ՌԴ ԱԳՆ պետական քարտուղար – փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման արդյունքների համաձայն:
Ռուսական կողմը հավաստիացրել է, որ ՙհիշյալ փաստով համակողմանի օբյեկտիվ հետաքննություն կիրականացվի` բնականաբար, մեղադրվող վարորդի օրինական իրավունքների պահպանմամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր: