Կիսվեք Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքների Ձեր կանխատեսմամբ:
Առաջիկա նախագահական ընտրությունները Վրաստանում երկու
ինտրիգ
են
պարունակում.
առաջինը`
արդյո՞ք
կառավարող
կոալիցիայի
ներկայացուցիչ
Գեորգի
Մարգվելաշվիլին
կհաղթի
առաջին
փուլում,
թե՞
հարկավոր
կլինի
երկրորդը;
երկրորդ`
ո՞վ
կզբաղեցնի
երկրորդ
տեղը,
Դավիթ
Բակրաձեն
թե՞
Նինո
Բուրջանաձեն:
Առաջինը
ծագել
է
այն
պատճառով,
որ
Բիձինա
Իվանիշվիլիի
ՙստվերում՚
գտնվողՄարգվելաշվիլիի
համար
դժվար
է
մոբիլիզացնել
ընտրազանգվածը,
որը
կողմնորոշված
է
ոչ
թե
իր,
այլ
հենց
Իվանիշվիլիի
օգտին:
Համապատասխանաբար,
առաջին
փուլում
նա
կարող
է
չհավաքել
50 տոկոս,
սակայն
նույնիսկ
այդ
դեպքում
նա
չի
կարող
չհաղթել
երկրորդ
փուլում,
քանի
որ
Բակրաձեի
ընտրազանգվածը
չի
քվեարկի
Բուրջանաձեի
օգտին`
և
հակառակը:
Ինչ
վերաբերում
է
երկրորդ
տեղին,
ապա,
եթե
այն
զբաղեցնի
Բակրաձեն,
դա,
ընդհանուր
առմամբ,
կհաստատի
նախորդ
տարվա
հոկտեմբերի
1-ին
կայացած
խորհդրարանական
ընտրությունների
արդյունքւոմ
ստեղծված
ուժերի
հաշվեկշիռը:Ընդ որում,
եթե
երկրորդ
տեղում
հայտնվի
Բուրջանաձեն,
ապա
նա
պետք
է
սպասի
վաղաժամկետ
խորհդրարանական
ընտրություններ
անցկացնելու
պահանջ:
Այդ
պահանջը
կլինի
ՙվնասով՚,
քանի
որ
նա
ինքը
հրաժարվել
էր
մասնակցել
2012 թվականի
խորհրդարանական
ընտորություններին,
մերժելով
ընտրությունների
ճանապարհով
ինչ-որ բան փոխելու
հնարավորությունը,
և,
ինչպես
ցույց
տվեց
իրականությունը,
մեծապես
սխալվել
էր:
Այդուհանդերձ,
նա
կվկայակոչի
այն
հանգամանքը,
որ
նախագահական
մրցարշավում
երկրորդ
տեղն
զբաղեցրած
կուսակցության
առաջնորդը
արժանի
է
խորհդրարանում
համարժեք
ներկայության:
Վրաստանը հասկանալի պատճառներով անայլընտրանքային տարանցիկ երկիր
է
ինչպես
Հայաստանի
այնպես
էլ`
Ադրբեջանի
և
Թուրքիայի
համար:
Ձեր
կարծիքով,
արդյո՞ք
Վրաստանն
առավելագույն
շահ
է
կորզում
դրանից:
Չեմ կարծում, թե մերձագույն հարևանների հետ փոխհարաբերություններում ՙառավելագույն
շահ
կորզելը՚
բարձրագույն
գերակայություն
է,
որ
հանուն
դրա
կարկավոր
է
տրորել
միմյանց
ցավոտ
տեղերը:
Ընդհակառակը,
կարելի
է
այսօր
նվիրաբերել
շահի
մի
մասը`
հանուն
ավելի
կարևոր,
երկարաժամկետ
նպատակների:
Եվրոպայում
դա
հասկացել
են
և,
դադարելով
մանրակրկիտ
կերպով
հաշվարկել
անհատական
շահը,
ստեղծել
են
Շենգենի
տարածությունը
և
եվրոյի
գոտին:
Կարծում
ենք,
որ
Վրաստանի
ղեկավարությունը
միանգամայն
խելամտորեն,
ես
կասեի,
ժամանակի
ոգուն
համապատասխան,
հավատարիմ
է
հենց
այդ
դիրքորոշմանը,
և
վայելում
է
Ձեր
հիշատակած
բոլոր
երկրների
ղեկավարություն
փոխադարձ
համակրանքը:
Ինչ ոլորտներում Թբիլիսին և Երևանն այսօր կարող են խորացնել հարաբերությունները և համագործակցությունը:
Ոչ այնքան վաղուց վրացի և հայ փորձագետների հանդիպմանը ես Վրաստանի և Հայաստանի տարածությունն անվանել եմ
"EU-friendly zone"` ԵՄ բարեկամ գոտի: Չէ որ Վրաստանից հետո Հայաստանը նույնպես պարզեցրել է վիզային ռեժիմը ԵՄ քաղաքացիների համար, մեր երկրների
միջև
սահմանային-մաքսային
կետերը
դարձել
են
հեշտ
անցանելի
և
հարմարավետ
ինչպես
մարդկանց,
այնպես
էլ ապրանքների համար: Այդ ուղղությամբ ամենալայն հեռանկարներ էին բացվում, եթե երկու երկրները շարունակեին զուգահեռ ընթացքը ԵՄ ուղղությամբ: Սակայն, ցավոք
սրտի,
սեպտեմբերի
3-ին
իրավիճակը
փոխվեց
դեպի
վատթարագույնը.
Հայաստանին
տարան
այլ
հուն:
Սակայն
դա
նույնպես
չի
նշանակում,
թե
փոխըմբռնման
և
համագործակցության
խորացումն
ինքնըստինքյան
կդադարի:
Որքան
էլ
տարբեր
դաշինքներում
և
միություններում
մենք
ընդգրկվենք,
կան
այն
երկարաժամկետ
և
համընկնող
շահերը,
որոնք
ես
վերը
նշել
եմ:
Եվ
շատ
լավ
է,
որ
շուտով
Ստեփանավանում
կընթանա
անդրսահմանային
համագործակցության
վրաց-հայկական
խորհրդաժողով,
ընդ
որում
այն
կընթանա
ԵՄ
աջակցությամբ:
Մեր
հասարակությունների
համար
ամենակարևորն
է
զարգացնել
և
ամրապնդել
մարդկային
շփումները,
ունենալ
միմյանց
վերաբերյալ
հնարավորինս
շատ
ճշմարտացի
տեղեկատվություն,
ժամանակավոր
կառավարողներին
և
քաղաքականամերձ
սպեկուլյանտներին
թույլ
չտալ
ազգամիջյան
դիմակայության
վերածել
կենցաղային
խնդիրները,
որպիսիք
միշտ
եղել
են,
կան
և
կլինեն
կողք
կողքի
ապրող
հարևանների
մոտ:
ՄՄ-ին անդմակացելու Հայաստանի որոշումից հետո ռուսաստանցի փորձագետներն սկսեցին խոսել
Ռուսաստանի,
Բելառուսի
և
Ղազախստանի
կողմից
Լեռնային
Ղարաբաղը
ճանաչելու
հնարավորության
մասին:
Նրանք
նաև
պնդում
են,
որ
դա
կանխելու
Ադրբեջանի
միակ
միջոցը
եվրասիական
ինտեգրումն
է:
Որքանո՞վ
է
հեռանկարային
Բաքվի
նկատմամբ
ՙփափուկ
ճնշման՚
նման
քաղաքականությունը:
Ռուսաստանը մշտապես ճնշում է գործադրում մերթ Երևանի, մերթ Բաքվի, Թբիլիսիի, Կիևի, Քիշնեևի վրա: Ըստ որում, դա ՙփափուկ ուժ՚ անվանել չեմ կարող, երբ խոսքը վերաբերում սպառազինությունների միլիարդների
հասնող
մատակարարումներին
կամ
էներգամատակարարման
հետ
կապված
շանտաժին:
Ռուսաստանը
կանի
այն,
ինչ
ձենտու
է
համարում
իր
համար
և
այն
ժամանակ,
երբ
հարկ
կհամարի:
Սա
այն
դեպքն
է,
որբ
ես
համաձայն
եմ
Վրաստանի
դեռևս
գործող
նախագահ
Միխայիլ
Սահակաշվիլիի
կարծիքին,
որը
նա
հայտնեց`
ելույթ
ունենալով
ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայում:
Ինչ
վերաբերում
է
մյուս
երկրներին,
հիշեցնեմ,
նույնիսկ
Ռուսաստանից
ամենաշատը
կախված
Բելառուսը
չի
ճանաչել
Աբխազիայի
և
Հարավային
Օսիայի
անկախությունը,
ինչպես,
ի
դեպ,
ԱՊՀ,
ՀԱՊԿ,
ՇՀԿ
անդամ
այլ
երկրներ:
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են հետխորհրդային երկրների վրա տնտեսական
և
քաղաքական
ճնշման
մեթոդներով
Եվրասիական
միությունը
ստեղծելու
Ռուսաստանի
քաղաքականության
հեռանկարները:
Հաշվի առնելով, որ Եվրասիական միության ստեղծման գործում այլ մեթոդներ և գայթակղություններ, բարեբախտաբար, առայժմ
չեն
դիտվում,
հարկադրման
վրա
հիմնված
միությունը
մեր
ժամանակներում
հեռանկարներ
չի
կարող
ունենալ:
Հարկադրմնա
ներքո
մենք
արդեն
երկար
ապրել
ենք,
սակայն
ազատության
ու
ինքնիշխանութան
ձգտումը
չենք
կորցրել:
Գլոբալ քաղաքականությունում վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում,
որոնք
անմիջապես
անդրադառնում
են
Հարավային
Կովկասի
և
սահմանակից
տարածաշրջանների
վրա:
Սիրիայի
շուրջ
իրավիճակը
դրա
վառ
օրինակն
է:
Ի՞նչ
ազդեցություն
կարող
են
դրանք
ունենալ
այնպիսի
ոչ
մեծ
երկրների
վրա,
ինչպես
Վրաստանը
և
Հայաստանը:
Ցանկացած ցնցում այս կամ այն չափով անդրադառնում է մեր գլոբալացված աշխարհի ամենահեռավոր անկյունների վրա, առավել
ևս`երբ տեկտոնիկ
տեղաշարժեր
են
տեղի
ունենում
հարևանությամբ:
Նման
դեպքերում
մեծանում
են
հնարավոր
բոլոր
ռիսկերը,
հատկապես`Վրաստանի
և
Հայաստանի
պես
ոչ
մեծ
երկրների
համար:
Կարծում
եմ`
մենք
մեզ
շատ
ավելի
անվտանգ
կզգայինք,
եթե
Հարավային
Կովկասը
հավաքական
անվտանգության
միասնական
համակարգում
ինտեգրված
տարածաշրջան
լիներ,
այլ
ոչ
թե
վառոդի
տակառ,
որին
այրվող
լուցկի
կարող
է
մոտեցնել
ով
ասես:
Դրանում
Հայաստանի
և
Վրաստանի
պես
երկրները
պետք
է
առաջին
հերթին
իրենք
իրենց
մեղադրեն:
Թեև
միաժամանակ
համաշխարհային
քաղաքականությունում
իրադարձությունների
զարգացումը
վերջիններիս
տրամաչափից
չէ
կախված,
այլ
նրանք,
ովքեր
որոշում
են
իրադարձությունների
զարգացումը,
սկսել
են
շատ
վատ
անել
դա:
Ի՞նչ
է
մնում
մեզ
անել`խելամիտ
լինել
և
հաստատուն
կերպով
ընթանալ
մեր
ժողովուրդների
հիմնարար
շահերին
համապատասխանող
նպատակների
իրականացման
ճանապարհով
Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխությունների կարիք ունի այսօր
երկրի
արտաքին
քաղաքականությունը:
Վրաստանի, ինչպես և մեր տարածաշրջանի այլ երկրների
արտաքին
քաղաքականությունը
փոփոխությունների
կարիք
չունի.
այն
առավել
արդյունավետ
իրականացման,
Արևմուտքի
որոշ
քաղաքական
գործիչների
կողմից
ավելի
լավ
ըմբռնման
կարիք
ունի:
Եվրոպական
ժողովրդական
կուսակցության
ներկայացուցիչների
խումբը,
օրինակ,
երկար
ժամանակ
գտնվում
է
Միխայիլ
Սահակաշվիլիի
հմայքի
ներքո`չցանկանալով
տեսնել,
թե
ուր
է
գլորվել
մեր
երկիրը
նրա
նախագահական
երկրորդ
ժամկետում:
Այդ
կատեգորիայից
ոմանք
գտնվում
են
այլ
ավտորիտար
ղեկավարների
ՙհմայքի՚
ներքո:
Այդ
քաղաքական
գործիչներն
ավելի
լավ
է
մտածեն,
թե
ինչու
և
ինչպես
իրենց
քթի
տակից
ՙտարան՚
Հայաստանին,
քանի
որ
Հարավային
Կովկասի
եվրոպականացմամբ
շահագրգռվածությունը
ոչ
մի
կերպ
միակողմանի
բնույթ
չի
կրում: