Նախօրեին Երևանում տեղի ունեցավ ՙՀայակ՚ ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը:
ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում մրցանակը ստացավ Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմը« ՙԼավագույն արտասահմանյան ֆիլմ՚ - Կարեն Շահնազարովի ՙՍպիտակ վագր՚ ֆիլմը« լավագույն դերասան - Շանթ Հովհաննիսյան (ՙԳարեգին Նժդեհ՚), ՙԼավագույն դերասանուհի՚, - Մարիամ Դավթյան (ՙԼռության ձայնը՚), ՙԼավագույն դերասան – Խորեն Լևոնյան (ՙԳարեգին Նժդեհ՚), ՙԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհի՚ - Շենյա Մկրտումյան (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն կարճամետրաժ ֆիլմ՚ - Թամարա Ստեփանյանի ՙՓետրվարի 19-ը՚ ֆիլմը, ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ - Հարություն Խաչատրյանի ՙԱնվերջ փախուստ, հավերժ վերադարձ՚ ֆիլմը:
ՙԼավագույն սցենար՚ անվանակարգում մրցանակին արժանացան Թերեզա Վարժապետյանը և Մայքլ Պողոսյանը (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն նկարիչ՚ - Արմեն Ղազարյանը (ՙԴեգերումներ՚), ՙԼավագույն կոմպոզիտոր՚ - Վահագն Հայրապետյան (ՙԵթե բոլորը ...՚), ՙԼավագույն անիմացիոն ֆիլմ՚ - Նաիրա Մուրադյանի ՙԲալետ՚-ը ՙԼավագույն դեբյուտ՚՚ - Մարինա Զաքարյանի ՙՓասիանի որսորդը՚ ֆիլմը:
Անակնկալ մատուցվեց ՙԼավագույն ռեժիսոր՚ անվանակարգում, որտեղ իրավասու ժյուրիի որոշմամբ բաղձալի արձանիկը շնորհվեց Հարություն Խաչատրյանին, ՙԱնսահման փախուստ և անվերջ վերադարձ՚ ֆիլմի համար, սակայն, բեմ դուրս գալով, ռեժիսորը հրաժարվեց մրցանակից և այն հանձնեց ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմի հեղինակ Մարի Սահակյանին: Իր որոշումը Խաչատրյանը հիմնավորեց նրանով, որ իր կարիերային ընթացքում ինքը շատ մրցանակներ է ստացել, իսկ այժմ անհրաժեշտ է ոգևորել երիտասարդ ռեժիսորներին.
Երեկոյի շրջանակներում Հայաստանի Ազգային կինոամադեմիայի կողմից հանձնվեցին հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակներ շնորհվեցին Արմեն Ջիգարխանյանին և Ներսես Հովհաննիսյանին` կինոյում ունեցած ներդրման համար, ռեժիսոր Պիետրո Մարսելոյին` ¥ՙՓելեշյանի լռությունը՚ ֆիլմի համար¤, Կինոյի զարգացման հիմնադրամի մրցանակը մրցանակ շնորհվեց Արման Երիցյանին` ՙDonkeymentary՚ ֆիլմի համար: Բացի այդ, ՀՀ Մշակույթի նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վիգեն Չալդրանյանին ՙՁայն լռության՚ ֆիլմի համար:
Ընդհանուր առմամբ, ՀՀ Ազգային կինոմրցանակին հավակնում էր ավելի քան 20 ֆիլմ, որոնցից շատերը քաջ հայտնի են հանդիսատեսին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հաղթողները ստանում են ոսկեզօծ արձանիկը` ՙՀայակ՚-ը, ինչը թարգմանանաբար նշանակում է ՙհայացք՚: