Եվրոպայի հրեական
խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռաբինովիչն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
լավատեսություն է հայտնել Իսրայելի Քնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման
վերաբերյալ բանաձևի ընդունման հեռանկարի առնչությամբ:
Նրա ասելով, այժմ հրեական և հայկական
կազմակերությունները գործուն կերպով համագործակցում են այդ ուղղությամբ:
«Պարզապես, կան հարցեր, որոնք պետք է լուծել զգուշությամբ, անաղմուկ և աննկատ:
Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - հավաստիացրել է Ռաբինովիչը:
Հիշեցնենք,
սակայն, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը դեկտեմբերի 5-ին հրաժարվեց ստորագրել
Հայոց ցեղասպանության վերաբերյալ խնդրագիրը, քանի որ չի ցանկանում սրել Թուրքիայի
հետ հարաբերություններում առկա լարվածությունը: Հիշեցնենք նաև, որ Քնեսետի խոսնակ
եղած ժամանակ Ռիվլինն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կողմնակից
էր, սակայն, դառնալով նախագահ, փոխել է իր մոտեցումն այդ հարցի նկատմամբ:
Իսրայելցի փորձագետները նախագահի դիրքորոշման փոփոխությունը բացատրում են
Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լարելու ցանկության բացակայությամբ: