Մի շարք երթուղային գծերի վարորդներ շարունակում են գործադուլը`գազի
գների բարձրացման հետ կապված:
Ինչպես
ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է № 73 երթուղու վարորդներից մեկը, առավոտվա
գործադուլի բոլոր մասնակիցները տուն են գնացել և մտադիր չեն աշխատանքի դուրս գալ:
Մինչդեռ
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը
հավաստիացնում է, որ հարցը կարգավորված է, և պայմանավորվածություն կա,որ
երթուղիների վարորդները կշարունակեն աշխատել նորմալ ռեժիմով:
Իսկ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել է, որ գազալցակայաններում
գներն իջել են 1 խմ դիմաց 230-ից մինչև 200 դրամ:
Նշենք,
որ Նոր Նորք վարչական շրջանում առավոտյան տեղի ունեցած գործադուլին մասնակցել են №
73, № 58, № 40 երթուղիների վարորդները, № 69, 66, 16, 52а երթուղիների որոշ
վարորդներ:
Մի
շարք երթուղիների վարորդներ գործադուլ են կազմակերպել նաև Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանում:
Հիշեցնենք,
որ նախօրեին Երևանի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել:
Ակցիայի մասնակիցները վրդովված են այն առնչությամբ, որ գազի գների բարձրացումը
տեղի է ունենում միայն մայրաքաղաքում: Բանն այն է, որ վերջին օրերին Երևանի
գազալցակայաններում գազի գինը բարձրացել է ավելի քան 20%-ով` 1 խմ դիմաց 190
դրամից մինչև 230 դրամ: Մինչդեռ երկրի մարզերում 1 խմ գազն արժե 170 դրամ: