«Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները կրկին փողոց
են դուրս եկել, պահանջելով վճարել աշխատավարձի գծով կուտակված պարտքերը: Սկզբուն
նրանք հավաքվել են Արմավիայի գրասենյակի մոտ, բայց քանի որ այն փակ է, նրանք
ուղղվել են դեպի կառավարության շենք: Կառավարությունից նրանց ոչ ոք չի մոտեցել,
որից հետո նրանք գնացել են նախագահի նստավայր, փոխանցելով իրենց պահանջը նամակների
բաժին:
Մոտ 65 ուղեկցորդուհիներին, 45 օդաչուներին և տեխնիկական
կազմի 45 աշխատակիցներին չեն վճարվել երկու ամիսների աշխատավարձերը,
վերջնահաշվարկը և օրապահիկները: Ընդ որում, ուղեկցորդուհիներից և տեխնիկական
անձնակազմի աշխատակիցներից յուրաքանչյուրին ընկերությունը պարտք է 1-2 մլն.դրամ,
իսկ օդաչուներից յուրաքանչյուրին` 6-10 մլն.դրամ:
Ավիաընկերության նախկին աշխատակիցները տեղեկացրել են, որ
նրանց մեծամասնությունն աշխատում է արտասահմանում, բայց աշխատավարձերն ստանալու
հարցում իրենք տրամադրված են վճռականորեն: Նրանք հիշեցրել են, որ Միխայիլ
Բաղդասարովը խոստացել էր պարտքերը վճարել ինքնաթիռները վաճառելուց հետո, ու չնայած
այն բանին, որ նա 2 ամիս առաջ վաճառել է 2 ինքնաթիռ, աշխատավարձերը մինչև օրս չեն
վճարվել:
Հիշեցնենք, որ Արմավիան թռիքների իրականացումը դադարեցրեց
2013 թվականի ապրիլի 1-ից, սկսելով սնանկության գործընթացը: Ընկերության
սեփականատեր Միխայիլ Բաղադասարովն ընկերության պարտքերը մարելու նպատակով որոշեց
սկսել ինքնաթիռների վաճառքը: Ըստ ընկերության պաշտոնական կայքի, Արմավիան ունի 8
ինքնաթիռ:
2013 թվականի մայիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ
Սարգսանը հաղորդել էր, որ հանրապետության կառավարությունը, ի դեմս ՊԷԿ-ի,
Արմավիայի դեմ դատական հայց է ներկայացրել, կապված օդի հարկի գծով առաջացված
պարտքի հետ, նշելով 17 մլրդ.դրամ գումար:
Իսկ
«Զվարթնոց» օդանավակայանն սպասարկող «Արմենիա Միջազգային օդանավականներ» ՓԲԸ
գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխեյանն `լ իր հերթին էր տեղեկացրել, որ
Արմավիայի պարտքն օդանավակայանի հանդեպ կազմում է մոտ 5.536 մլն.դոլար: