Beeline–ը հայտարարում է «All in 1ե (Բոլորը 1–ում) շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքի ընդլայնման մասին։ Շարքը համալրվել է նոր «All in 1500ե սակագնային փաթեթով։
Միանալով «All in 1500ե սակագնային փաթեթին և վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաև 150 ՄԲ շարժական ինտերնետ և 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր։
ՙԱշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը արունակում է հանդես գալ նոր առաջարկներով։ «All in 1ե արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ շարքի ընդլայնումը կընձեռի ավելի մեծ ընտրության հնարավորություն մեր բաժանորդներին՚,- նշել է Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«All in 1500ե սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների մնացորդը կարող են ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը, փաթեթում ներառված SMS–ների և ՄԲ–երի մնացորդը: Փաթեթում ներառված րոպեները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։
«All in 1500ե սակագնային փաթեթի բաժանորդների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև ՙԻնտերնետ Փաթեթ՚ և ՙԻմ մեղեդին՚ ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։