Ալեքսանդր Ավանեսով: Օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձը:
Ճիշտ 23 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որն սկիզբ դրեց անկախության գործընթացին: Հռչակագրով Հայկական ԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին, ընդունվեց դրոշի մասին օրենքը, որի համաձայն, ՀՀ պետական դրոշ ճանաչվեց եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն:
1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում Անկախության մասին հռչակագրի տեքստն ընթերցեց Արամ Մանուկյանը, իսկ արդեն մեկ տարի անց, 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության շուրջ հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: