ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալե գործի դատաքննության ավարտը կասեցնել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այս մասին ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվության միջոցներին՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը։
Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:
Նշենք, որ օրենքի ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ հայց ներկայացվել է խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի, ՙԺառանգության՚ և ՙԲարգավաճ Հայաստանի՚ կողմից: