Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ իր ելությում որոշ
քաղաքական գործիչների կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի միջոցով իշխանափոխության
վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին
հաղորդել են ԱԱԾ-ից, Հակոբյանը հիշեցրյել է տևական անկայունության և
սոցիալ-տնտեսական ճգնաժամի հանգեցնող գունավոր հեղափոխությունների ողբերգական
հետևանքների մասին:
Նրա ասելով, հայ
ժողովուրդը չի կարողացել խուսափել սոցիալական «բևեռացումից, անհանդուրժողականությունից, անթաքույց չարությունից ու կույր ատելությունից»: «Իրավիճակը կայունացնելու և բնականոն հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: Սակայն որոշ գործիչներ դասեր չքաղեցին և կրկին փորձում են ժողովրդին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր», - հայտարարել է Հակոբյանը, նախազգուշացնելով, որ ԱԱԾ չի պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այդ ամենին: Նա
հավաստիացրել է, որ հատուկ ծառայություններն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարիկեն հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Նա
ըհնդսմին նշել է, որ դժգոհության սահմանադրական արտահայտումը չի կարող արգելվել:
Այնուհետև
Հակոբյանն անդրադարձել է սփյուռքահայությանն ընդդիմության ծրագրերի մեջ ներքաշելու, արտասահմանում ընդդիմության շտաբներ ձևավորելու հնարավորությանը, հայտարարելով, որ դա հղի է «ապակառուցողական հետևանքներով»: «Միայն համայն հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությամբ հայ ժողովուրդը կարող է հաջողության
հասնել, մինչդեռ ներքաղաքական խնդիրներն «արտահանելով» արտասահման, հայ
համայնքներ, կարելի է միայն պառակտում մտցնել հայ ժողովրդի տարբեր
հատվածներում: Ներքաղաքական հարցերը պետք է լուծեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս հարցերին միջամտելու իրավունք չունեն», - հայտարարել է ԱԱԾ ղեկավարը: Նա
նաև տարակուսանք է հայտնել արտասահմանում ֆինանսական միջոցներ գտնելու որոշ
քաղաքական գործիչների փորձերի առնչությամբ: