Arminfo.info


 Շաբաթ, 31 Օգոստոսի 2013

Ստեփանյան Դավիթ

Անդրեյ Եպիֆանցև: Մոսկվան եվրոպականացված Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող լինել «մոդան» թելադրողը

 Անդրեյ Եպիֆանցև: Մոսկվան եվրոպականացված Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող լինել «մոդան» թելադրողը

Վերջերս Ռուսաստանի կրեմլյան
քաղաքագետներից մեկը հայտարարեց, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը
չէ: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, որո՞նք են դրա հիմնավորումներն ուհնարավոր
հետևանքները:


 


Արդարության
համար ասեմ, որ խոսքը գնացել է ոչ այդ մասին: Հարցը կայանում է նրանում, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը որոշակի կոնֆլիկտ է առաջացնում Ռուսաստանի շահերի հետ: Օբյեկտիվ առումով Ռուսաստանը և Եվրոպան հանդիսանում են ազդեցության մրցակցող կենտրոններ և ունեն շահերի տարբեր ուղղություններ: Անհնար է միաժամանակ երկուսին էլ ընդգրկվել, ինչպես խորհրդային ժամանակներում չէր կարելի միաժամանակ լինել ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի անդամ: Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ Երևանն իր իրավասությունների մի մասը փոխանցում է Արևմուտքին, սկսում է անցնել արևմտյան ստանդարտներին, հեղեղվում է արևմտյան անմաքս ապրանքներով և այլն: Եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, շարունակի Հայաստանի հետ պահպանել ներկայիս հարաբերությունները, այդ երկրի գործերում իր ներկայիս մասնակցության խորությունը և իր ներկայիս օգնությունը, ապա կհայտնվի իր շահերին հակասող մի հիմարագույն վիճակում: Ստացվում է, որ այդ դեպքում Ռուսաստանն անհասկանալի է, թե ինչի համար պետք է կրի ինչ-որ պարտավորություններ և օգնի իր մրցակցին` պաշտպանի նրան, ապահովի նրա քաղաքական շահերը վիճելի տարածքներում, տրամադրի նրան էժան էներգակիրներ և անվճար զենք, ֆինանսավորի նրա տնտեսությունը, ընդունի նրա աշխատանքային միգրանտներին և այլն: Աշխարհում չկան նման աբսուրդային հարաբերությունների օրինակներ և վստահ եմ, որ այս հարցում Մոսկվան չի դառնա «մոդան» թելադրողը: Ոչ ոք չի ժխտում Հայաստանի իրավունքները ցանկացած ինտեգրացիոն խմբավորումներին մասնակցելու առումով: Բայց Ռուսաստանին էլ ոչ ոք չի զրկում փոփոխվող իրավիճակին արձագանքելու իրավունքից: Բնական է, որ նոր պայմաններում Ռուասաստանը չի կարող մնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը և Մոսկվան ստիպված կլինի էապես նվազեցնել մեր երկրների միջև հարաբերությունների աստիճանը, վերածելով այն լավ, ամուր, սովորական, դրացիական հարաբերությունների: Իսկ իրականում, դրա հնարավոր հետևանքները կարող են լինել ռազմական համագործակցության պայմանագրի չեղյալ հայտարարումը, Հայաստանը պաշտպանելու պարտավորություններից հրաժարվելը, ռուսական բազայի դուրս բերումը, կամ կոմերցիոն որոշակի պայմաններով Հայաստանում պահելը: Տեղի կունենա անցում առևտրի «եղբայրականից»՝ շուկայական հարաբերություններին, ինչպես նաև տեղի կունենա էներգակիրների նկատմամբ համաշխարհային գների սահմանում, վիզային ռեժիմի հաստատում, հայկական աշխատանքային միգրանտների վերադարձ և այլն: Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական ազդեցության պահպանման համար որպես կոմպենսացիոն միջոց կարող է դիտարկվել Ադրբեջանի հետ մերձեցումը, որի պայմանները կարող են լինել` Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական կողմի դիրքորոշման ընդամենը որոշակի  փոփոխությունները: Սակայն, կրկնում եմ, Հայաստանը պետք է ինքը որոշի, թե ում հետ է իրեն տեսնում սերտ ինտեգրման մեջ, Բրյուսելի՞, ինչը կլինի մեկ այլ քաղաքական, տնտեսական և ցանկացած այլ պատկեր, թե՞ Մոսկվայի և ետխորհրդային տարածաշրջանի երկրների հետ, երբ կլինի բոլորովին այլ պատկեր: Անհնար է միաժամանակ լինել և այնտեղ, և այստեղ, ինչպես մի հոգու համար անհնար է միաժամանակ խաղալ թատոն և
ֆուտբոլ և երկու դեպքում էլ խստորեն պահպանել կանոնները:


 


Նոյեմբերին Վրաստանը և Հայաստանը
պատրաստվում են
ԵՄ հետ նախաստորագրել Ասոցացման և Ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը (DCFTA): Ինչպիսի՞ն
են Ձեր ակնկալիքներն այդ նախագծում Վրաստանի և Հայաստանի մասնակցության առումով:


 


Հավանաբար կարելի է խոսել այդ քայլի ինչպես դրական,
այնպես էլ բացասական հետևանքներից: Դրական հետևանքների շարքում կարելի է նշել հայկական օրենսդրության և պետական գործընթացների ներդաշնակությունն արևմտյան առաջնակարգ գործընթացների հետ, ինչը դրականորեն կանդրադառնա հասարակությունում, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և այլն: Մեծ հավանականությամբ կարել է պնդել նաև Արևմուտքի հետ վիզային ռեժիմի դյուրացման
մասին, կարելի է ասել նաև Հայաստանի ներսում ԵՄ երկրներում արտադրված պարենային ապրանքների գները իջեցման մասին և այլն: Որոշ բացասական հետևանքներ արդեն թվարկեցի, դրանց կարելի
ավելացնել գների ընդհանուր մակարդակի բարձրացումը, քանի որ լրջորեն կբարձրանան էներգակիրների գները, տեղական արտադրողի վերացումը, քանի որ անհնար կլինի մրցակցել արևմտան ապրանքների հետ, գործազրկության աճը և արտագաղթը: Որպես հստակ օրինակ
կարելի է բերել մերձբալթյան ետխորհրդային հանրապետությունների և Բուլղարիայի օրինակը: Նայեք նրանց և կտեսնեք ձեզ 3-5 տարի անց: Լիտվայից և Լատվիայից փող վաստակելու նպատակով արտագաղթել է գործնականում ողջ աշխատունակ բնակչությունը, եթե նախկինում Բուլղարիան հանդիսանում էր արագ զարգացող գյուղատնտեսական երկիր, ապա ներկայումս ինքն է լոլիկներ գնում Թուրքիայից: Երբ ես լսում եմ, որ այդ դեպքում հայկական ապրանքները հեշտությամբ կվաճառվեն Արևմուտքում, ապա չգիտեմ՝
ծիծաղեմ թե տխրեմ սովորական հայաստանցու միամտության վրա: Իրականությունն այն է, որ


Հայաստանը չունի ապրանքներ, որոնք ապագայում կարող են հաջողությամբ վաճառվել Արևմուտքում, իսկ այն ոչ մեծ չափերի ապրանքները, որոնք, իրոք, կարելի է այնտեղ վաճառել, օրինակ, լեռնահումքային արդյունաբերության ապրանքները, կվաճառվեն նաև առանց այդ ինտեգրացիոն միավորումների: Տարածքը, որտեղ, իրականում, կարելի է վաճառել հայկական ապրանքները՝ Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները: Բայց ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ու հետագա ստորագրումից հետո դա դժվար կլինի իրականացնել, քանի որ, ինչպես դա արվում է Ուկրաինայի պարագայում, Ռուասաստանը կսկսի իր շուկան պաշտպանել մրցակից երկրներից և արևմտյան ապրանքներից, որոնք կարող են նրա շուկա թափանցել Հայաստանի միջոցով:


 


Չնայած մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, Ադրբեջանը
Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացներում, հավանաբար, ետ է մնում Հայաստանից ու
Վրաստանից, Ձեր կարծիքով, որո՞նք են դրա պատճառները:


 


Ադրբեջանին դա բոլորովին պետք
չէ, բազմաթիվ ցուցանիշներով: Որպես ինտեգրացիոն գործընկեր և դաշնակից Ադրբեջանն ունի Թուրքիա ու դրանից լավը Բաքուն չի էլ ունենա:
Տնտեսական առումով այդ երկիրն ապրում է գազատարի հաշվին, իսկ նավթն ու գազը միշտ էլ կարելի է վաճառել առանց Եվրոպա մտնելու: Ադրբեջանի քաղաքական համակարգը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, որոնցով նրան ոչ ոք Եվրոպա չի ընդունի, իսկ դրանց փոփոխությունը կնշանակի ներկայիս վերնախավի հեռացում և երկրի տնտեսական բարեկեցության պառակտում: Այնպես որ, դա ոչ թե ետ մնալ է, այլ նպատակաուղղված քաղաքականություն է:


 


Հայաստանը և Վրաստանը ձգտում են դառնալ միասնական եվրոպական տնտեսական տարածության մաս: Հնարավո՞ր է արդյոք
փոխզիջումային լուծումների ձեռքբերումն աբխազական երկաթուղու բացման առումով,
հաշվի առնելով դրա նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման և շրջափակումից դուրս
գալու համար: Ի՞նչ ուղիներ եք տեսնում այս հարցում:


 


Աբխազական երկաթուղին եվրաինտեգրման առումով ոչ մի նշանակություն չունի, իսկ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը կարելի է ստորագրել ինչպես գործող, այնպես էլ փակ ճանապարհի պայմաններում: Դրա համար, իրոք, նշանակություն ունի
Տրանսկովկասյան երկաթուղու գործարկումը, Ռուսաստանի հետ կապը թեթևացնելու և Հայաստանի բեռները դեպի Ռուսաստան, կամ հակառակ ուղղությամբ, տեղափոխելու առումով: Աակայն, Հայաստանի գլորվելը դեպի Արևմուտք և Արևմուտքի դերի կտրուկ աճը նրա գործերում կբերի հակառակ իրավիճակին՝ այդ կոմունիկացիայի նվազեցմանը և այդ ուղղությամբ բեռնափոխադրումների հոսքերի նվազեցմանը: Ներկայումս այդ երկաթուղին գործարկելու համար անհրաժեշտ է շահագրգռված երկու երկրների համաձայնությունը` Ռուսաստանի, լիովին հասկանալի պատճառներով, և Ադրբեջանի` որպես մի երկրի, որը հսկայական կերպով ազդում է Վրաստանի հետ ճանապարհի բացման վրա: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է` շրջափակումը շարունակելը, իսկ Ռուսաստանի շահագրգռվածությունը նոյեմբերից և Վիլնյուսից հետո նույնպես կլինի բացասական: Այնպես որ, Աբխազական երկաթուղու բացման վերաբերյալ խոսակցություններին կարելի է վերջ տալ:


 


Եկեք մի փոքր փոխենք մեր զրույցի ուղղությունը,
անցնելով մերձարևելյան գործերին: Հավանական համարո՞ւմ եք արդյոք հատկապես Բաշար
Ասադի մերձավորների կողմից քիմիական զենքի կիրառումը, թե՞ ավելի հավանակն է
իրաքյան սցենարը: Ինչպիսի՞ հավանականությամբ կզարգանան իրադարձությունները Սիրիայի
դեմ գործողությունների դեմ սանկցիա տալուց Ռուսաստանի և Չինաստանի հրաժարվելուց
հետո:


 


Դժվար է ասել, թե հատկապս ով
է կիրառել քիմիական զենքը: Դատելով տրամաբանորեն, ես չեմ տեսնում դրա օգտագործման
պատճառները հատկապես կառավարական զորքերի կողմից, քանի որ նրանք հաղթում են, ավելի
բազմաթիվ են, ավելի լավ են զինված, իսկ ժողովուրդը հիմնականում սատարում է
նրանց...Ինչո՞ւ: Ավելի տրամաբանական կլիներ, որ այդ զենքն օգտագործեին
ապստամբները: Բայց, կրկնում եմ, այստեղ չի կարելի ենթադրություններ անել,
անհրաժեշտ է միջազգային հետաքննություն, անգամ եթե այն իրականացվի Սիրիայի
ռազմական գործողություններից հետո: Ներկայումս դժվար է կանխագուշակել դեպքերի
հետագա զարգացումները: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Սիրիայի ռմբակոցման
վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է, բայց դա կարճաժամկետ ռմբակոցություն
կլինի, թևավոր հրթիռների, այլ ոչ թե զանգվածային ռմբակոցման միջոցով, ոչ սերբական
կամ էլ իրաքյան սցենարով: Գործնականում, դա Արևմուտքին ոչինչ չի տա, բացի իրեն
ուժային կենտրոնի և համաշխարհային դատավորի դերում ցուցադրելուց: Իմ կարծիքով, եթե
ռմբակոցությունը լինի կարճատև, մի քանի օր, ապա կոնֆլիկտին Իրանի ներգրավման
հավանականությունը կլինի փոքր: Հաշվի առնելով իր երկրի ներսում տիրող անկայուն
իրավիճակը, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի մասնակցել
հակամարտության ակտիվ փուլին և կսահմանափակվի ագրեսիվ հայտարարություններով և
Արևմուտքին հրապարակայնորեն սատարելով:


 


Հարավային Կովկասի անվտանգությանն ինչպիսի՞
սպառնալիք կարող է ստեղծել Իրանի հավանական մասնակցությունը սիրիական
հակամարտությանը, ԱՄՆ մասնակցության դեպքում:


 


Դա, իհարկե, կմոտեցնի այն օրը,
երբ Իրանը հանդես կգա Իրաքի և Սիրիայի դերում: Ցանկացած պարագայում, կմասնակցի
Իրանն այդ հակամարտությանը, թե ոչ, եթե Ասադն ընկնի և տեղի ունենա Սիրիայի
«իրաքիզացիան», ապա հաջորդը կլինի Իրանը, և նրա դեմ ռազմական գործողությունների
իրականացումը կդառնա միայն ժամանակի հարց: Հատկապես այդ պատճառով էլ Թեհրանի համար
այդպես կարևոր է Դամասկոսի անկումը թույլ չտալը: Իրանի դեմ ռազմական
գործողությունները լ;ուրջ փոփոխություններ կստեղծեն Հարավային Կովկասում:
Հետևանքները կարող են լինեն հսկայական և զգալի՝ ռադիացիոն աղտոտումից մինչև
հարյուր հազարավոր փախստականներ, որոնք կձգտեն դեպի հարևան երկրներ, ընդհուպ մինչև
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը «թաքուն» լուծելու հրապուրանքի
առաջացում: Տարածաշրջանի պատկերն այնքան զգալիորեն կարող է փոխվել, որ այդ մասին
կարելի է քննարկել առանձին, ավելի մեծ զրույցի ընթացքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  23-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 23-ին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի ՀայաստանըՌուսաստանի փոխարտգործնախարար. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Հայաստանը
Փաշինյանը հրաժարվել է սփյուռքահայերիցՓաշինյանը հրաժարվել է սփյուռքահայերից
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կալասի հետՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կալասի հետ
Փաշինյանը 2026 թվականի գարնանն Էրդողանին սպասում է ՀայաստանումՓաշինյանը 2026 թվականի գարնանն Էրդողանին սպասում է Հայաստանում
Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել ՔԿՀ-իցՍամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել ՔԿՀ-ից
Էրդողանը Փաշինյանին հավաստիացրել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները կայունություն հաստատելու համար՝ ոչ միայն ԿովկասումԷրդողանը Փաշինյանին հավաստիացրել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները կայունություն հաստատելու համար՝ ոչ միայն Կովկասում
Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է. հայտարարությունԿարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է. հայտարարություն
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանություններն իրենց մեծ ազդեցությունն ունեն Կովկասում որպես Ընդդիմադիր. Հայաստանի իշխանություններն իրենց մեծ ազդեցությունն ունեն Կովկասում որպես "նայող" Թուրքիայի կայացման գործում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանըՄեծ Բրիտանիայի խորհրդարանականներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը
Կրեմլ. Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործինԿրեմլ. Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը բողոքարկել է գործարարի կալանավորման որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանական թիմը բողոքարկել է գործարարի կալանավորման որոշումը
Կառավարող կուսակցության պատգամավոր. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր նշանակություն ունի անփոփոխ աշխարհագրության պայմաններումԿառավարող կուսակցության պատգամավոր. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր նշանակություն ունի անփոփոխ աշխարհագրության պայմաններում
Հայաստան է ժամանել  Լեհաստանի Սեյմի պատվիրակությունըՀայաստան է ժամանել  Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը
Ռուսաստանցի փորձագետ. Հայ-թուրքական Ռուսաստանցի փորձագետ. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման ծախսերըՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման ծախսերը
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը
Հավանության է արժանացել անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը՝ նրանց անդամների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարելու միջոցովՀավանության է արժանացել անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը՝ նրանց անդամների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարելու միջոցով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Թշնամական կողմը կրակել է  Ներքին հանդի ուղղությամբ, վնասվել է բնակելի տունԹշնամական կողմը կրակել է  Ներքին հանդի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Սամվել ԿարապետյանինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
ՆԳՆ. Նույնականացման քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում էՆԳՆ. Նույնականացման քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է
Խորհուրդն արցախցիների իրավունքների պաշտպանության թիմ է ձևավորել Աբովյան քաղաքումԽորհուրդն արցախցիների իրավունքների պաշտպանության թիմ է ձևավորել Աբովյան քաղաքում
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամների անուններըՀայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամների անունները
Իրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին հեռանալ Իրանից՝ Հայաստանի տարածքովԻրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին հեռանալ Իրանից՝ Հայաստանի տարածքով
IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱրտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր
"Ոսկե ծիրանը" հայտնել է առաջին պատվավոր հյուրի անունը
Զախարովա. Հայ-ռուսական օրակարգում հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց երբեք չի եղելԶախարովա. Հայ-ռուսական օրակարգում հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց երբեք չի եղել
Արցախի ԱԺ նախագահ. Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները ազգային արժեքների դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն ենԱրցախի ԱԺ նախագահ. Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները ազգային արժեքների դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն են
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  20-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 20-ին
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովըԿայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Չարագործները կոտրել են Չարագործները կոտրել են "Հայաստան" դաշինքի պատգամավորի մեքենայի կողապակին ու հայելիները
ՔՊ պատգամավոր. Փաշինյանի և Էրդողանի հանդիպման օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էՔՊ պատգամավոր. Փաշինյանի և Էրդողանի հանդիպման օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
Փաշինյան. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի ՀանրապետությունըՓաշինյան. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող ռազմաավիացիոն ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող ռազմաավիացիոն ցուցահանդեսին
Փաշինյանը հաստատակամորեն բռնել է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին. ռուս քաղաքագետՓաշինյանը հաստատակամորեն բռնել է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին. ռուս քաղաքագետ
«Պետությունը ես եմ» կամ ինչպես է Փաշինյանը ֆորպոստ երկրի վարչապետից վերածվել լիարժեք վարչապետի«Պետությունը ես եմ» կամ ինչպես է Փաշինյանը ֆորպոստ երկրի վարչապետից վերածվել լիարժեք վարչապետի
Ապագայի գրավական. Ապագայի գրավական. "Կերոն" հիմնադրամը կօգնի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերն անհրաժեշտ երաժիշտներով համալրման հարցում
"Վերածնվող Արցախը"-ի ակցիան կառավարության դիմաց. Հայաստանի իշխանությունների խոստումները արցախցիների շարժումը թուլացնելու և նրանց՝ երկիրը լքել հարկադրելու փորձ է
ԶԼՄ. Փաշինյանը Թուրքիայում համաձայնություն կտա ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը և 300 հազար ադրբեջանցիների «վերադարձին» ՀայաստանԶԼՄ. Փաշինյանը Թուրքիայում համաձայնություն կտա ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը և 300 հազար ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան
"Տաշիր" ԸԽ-ի սեփականատերը կպայքարի Ֆրանսիայի Լազուր ափին գտնվող վիլլայի համար
Ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի դեսպանության նոր շենքի գնման գործընթացըԱվարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի դեսպանության նոր շենքի գնման գործընթացը
Հայաստանում ԵՄ երկրների դեսպանները մեկնել են ՍյունիքՀայաստանում ԵՄ երկրների դեսպանները մեկնել են Սյունիք
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են  Բաղրամյան պողոտայի շրջափակումը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունից հետոԱնհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են  Բաղրամյան պողոտայի շրջափակումը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունից հետո
ԱԺ պատգամավորը բարձրացնում է Հայաստանի իշխանությունների համարժեքության հարցըԱԺ պատգամավորը բարձրացնում է Հայաստանի իշխանությունների համարժեքության հարցը
Եվրոպայի փաստաբանների ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների խորհուրդը Փաշինյանին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել երկրում փաստաբանների իրավունքների խախտման առնչությամբԵվրոպայի փաստաբանների ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների խորհուրդը Փաշինյանին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել երկրում փաստաբանների իրավունքների խախտման առնչությամբ
Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետովՍամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով
Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքներըԱկբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները
Դիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել ի պաշտպանություն գործարար Սամվել ԿարապետյանիԴիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի
Արարատ Միրզոյան. ցավով ստիպված ենք արձանագրել, որ իրանաիսրայելական դիմակայությունն ավելի ու ավելի է սրվումԱրարատ Միրզոյան. ցավով ստիպված ենք արձանագրել, որ իրանաիսրայելական դիմակայությունն ավելի ու ավելի է սրվում
Փաշինյանը ՀԷՑ-ի աշխատակիցներին, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ընկերությունում, կոչ է արել համագործակցել իրավապահների հետ, «կոնկրետ ցուցմունքներ տալ»Փաշինյանը ՀԷՑ-ի աշխատակիցներին, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել ընկերությունում, կոչ է արել համագործակցել իրավապահների հետ, «կոնկրետ ցուցմունքներ տալ»
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  19-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 19-ին
Գրիգորյան. իրանաիսրայելական հակամարտությանն առնչվող խնդիրները մշտական մոնիտորինգի տակ ենԳրիգորյան. իրանաիսրայելական հակամարտությանն առնչվող խնդիրները մշտական մոնիտորինգի տակ են
Արցախի խորհրդարանը ԼՂՀ նախագահի թեկնածու չի առաջադրել՝ ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառովԱրցախի խորհրդարանը ԼՂՀ նախագահի թեկնածու չի առաջադրել՝ ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառով
Կարապետյանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել գործարարի նկատմամբ դատական հետապնդման առնչությամբԿարապետյանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել գործարարի նկատմամբ դատական հետապնդման առնչությամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացվում «Պիցցա Տաշիր»-ին պատկանող 30 հանրային սննդի կետերումՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացվում «Պիցցա Տաշիր»-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության առնչությամբԱնհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության առնչությամբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը