Հայաստանի անդամությունը Մաքսային միության բավականին կասկածելի է, և նրա նախագահի համապատասխան հայտարարությունը կարող կրել սոսկ քաղաքական բնույթ: Ըստ Total.kz-ի, այդ մասին հայտարարել է ղազախստանցի քաղաքագետ Ռասուլ Ժումալին: Նրա կարծիքով, նման ծրագրերի իրագործումը կբախվի բազմաթիվ դժվարությունների:
Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը նույնիսկ այժմ շատ համեստ է: Իսկ, ընդհանրապես, կովկասյան երկրի համար հետաքրքիր կլինեին Ղազախստանի և Ռուսաստանի նավթը, գազը և մետաղները: Սակայն հումքի արտահանում հնարավոր է միայն տեսականորեն, հայտարարել է քաղաքագետը:
ՙՀայաստանը գտնվում է մի տեսակ տնտեսական կիսաշրջափակման վիճակում: Բավականին լարված են նրա հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եվ Սարգսյանը, ըստ երևույթին, կցանկանար դուրս գալ այդ վիճակից: Նրա հայտարարությունը քիչ բան ունի տնտեսական, մաքսային ընթացակարգերի հետ: Աշխատանքին կարող է խանգարել ՄՄ անդամների հետ մաքսային սահմանների բացակայությունը: Ինչպե՞ս պետք է ապրանքներն անցնեն երրորդ պետությունների տարածքով: Իրացվելիությունը մեծ հարցականի տակ է: Ըստ երևույթին, Սարգսյանը ցանկանում էր ինչ-որ հաճելի բան անել Վլադիմիր Պուտինին, ով մտրակի և քաղցրաբլիթի օգնությամբ փորձում է ավելացնել միության մասնակիցների թիվը՚, - ասել է քաղաքագետը:
Ժումալին նաև նշել է, թե Հայաստանում լուրջ իշխանությունը պատկանում է ոչ թե նախագահին, այլ` խորհդրարանին: Մեծ ազդեցություն ունեն հասարակական կազմակերպություները, որոնք արդեն հանդես են գալիս ընդդեմ ՄՄ անդամության: ՙԱյժմ այդ երկիրը բավականին սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ: Եվ բոլորովին անհասկանալի է, թե Հայաստանն ինչպես է պատրաստվում նստել երկու աթոռի վրա՚, - ընդգծել է Ռասուլ Ժումալին: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու Հայաստանի ցանկությունը, ասվում է նախագահների բանակցություններն ամփոփող համատեղ հայտարարությունում: Պուտինը պաշտպանել է Սարգսյանի որոշումը և խոստացել ամեն կերպ աջակցել Երևանի անդամակցության գործընթացին:ականի առաջին կիսամյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ անկանխիկ սպասարկման կետերում իրականացված գործարքների շրջանառության աճը կազմել է 37 տոկոս: