17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ Հայաստանի պատասխանը չի ուշանա, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հակառակորդը համարժեք պատասխան կստանա պատանու դաժան սպանության, ինչպես նաև հայկական տարածքում դիվերսիայի համար:
Ինչպես հայտնում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը`վկայակոչելով Քարվաճառի վարչական շրջանի ղեկավար Վիտալի Դանիելյանին, նախօրեինտեղի է ունեցել ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա պատանու հուղարկավորությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, պատանու մարմինը հուղարկավորել են փակ դագաղով.Սմբատի մարմինը անգամ ծնողները չեն տեսել: Գուղապետի խոսքով, դիակի վիճակից կարելի է ենթադրել, որ այն արևի տակ մնացել է 6-7 օր:
Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Կորած պատանու հոր`Մեխակ Ցականյանի խոսքով, այդ օրը նրա որդին տանը եղել է միայնակ: Հայրը պնդում է, որ իր որդուն առևանգել են ադրբեջանական դիվերսանտները, դա է վկայում այն հանգամանքը, որ տանից կորել են նաև որոշ իրեր:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ:
ԼՂՀ լխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի ուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: