Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում կքննարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության աշխուժացման և անվտանգության ապահովման հեռանկարները ՀԱՊԿ տարածությունում:
Նիստի ժամանակ տեղի է ունեցել ոչ մեծ միջադեպ. ՙԱզատ դեմոկրատների՚ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ չի ապահովվում ինչպես ելույթների համաժամանակյա թարգմանություն, այնպես էլ հանձնաժողովի փաստաթղթերի թարգմանություն ռուսերենից հայերեն:
ՙՀայաստանի պետական լեզուն հայերենն է, այնպես որ, նիստում պետք է ապահովվի հայերեն թարգմանություն՚, - հայտարարել է Քոքոբելյանը: Ի պատասխան` հանձնաժողովի հայաստանցի համանախագան, ՀՀԿ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է`անկախ կազմակերպության տարբեր կառույցների նիստերի անցկացման վայրից: Միևնույն ժամանակ Հարությունյանը խոստացել է համաժամանակյա թարգմանություն ապահովել անձամբ Քոքոբելյանի ելույթի ժամանակ: