Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ այս նոյեմբերի վերջին: Այս մասին է հաղորդում ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին:
Աղբյուրի համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերին իրենց հերթական այցը կկատարեն դեպի տարածաշրջան` երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար: Այցը կսկսվի Բաքվից, որտեղ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Այնուհետև նրանք կժամանեն Երևան: ՙՄիջնորդները մտադիր են նրանց առաջարկել հանդիպել: Ամեն ինչ կախված կլինի կողմերից: Նրանց համաձայնության դեպքում հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին՚,-հայտարարել է աղբյուրը: