Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործարկվի 2013 թ. օգոստոսի 1-ին: Այդ մասին հուլիսի 18-ին կառավարությունում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Հուլիսի 18-ին կայացած կառավարության նիստում սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ինչպես հաղորդել է նախարարը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի`ՙՌԱՕ Մարս՚ ՓԲԸ և ՙԵրՄՄԳՀԻ՚ ՓԲԸ տարածքներում: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել ՙՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ՚ փակ բաժնետիրական ընկերությունը: