ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը գնում է հերթական ընտրությունների, սակայն պատրաստ է ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակի, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
ՙԿուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունները հարցազրույցներից մեկում հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում՚,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ իր վերջին հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ լայնամասշտաբ քաղաքական խորհրդակցություններ և ակտիվ հանդիպումներ է սկսում հանրապետության մարզերում: Ըստ որում, Ծառուկյանը նշել էր, որ ոչ իշխանական քառյակի շրջանակներում համագործակցության ձախողման դեպքում ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ կանցկացնի երկկողմ ձևաչափով: