2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի: Այս կառույցը մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Կենտրոնում, ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին անվճար տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը: ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը սահմանում է, որ մինչեւ 10 էջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի անվճար: