Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մինչդեռ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում զգուշավորությամբ են մեկնաբանում ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվող այս լուրը: ՙՏվյալ պահին համապատասխան հրաման չկա՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Արա Ավետիսյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել անցած տարվա աշնանը, երբ աշխատավարձի հաշվարկման նոր համակարգի անցման հետ կապված`ՀՊՃՀ դասախոսների աշխատավարձը նվազել է 25-30%-ով: Արդյունքում բուհում ստորագրահավաք է անցկացվել` ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնում Ավետիսյանի աշխատանքի նպատակահարմարությունը քննարկելու պահանջով:
Այդ ժամանակ սկանդալն ստիպված էր մեկնաբանել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հավաստիացրել էր, որ ՙՊոլիտեխնիկում՚ դասախոսների աշխատավարձը 2013-2014 թթ. ուսումնական տարում կմնա անփոփոխ, այսինքն` կհաշվարկվեն նախկինում գործող նորմատիվների համաձայն: