Պաշտոնական Բաքուն իրավիճակի ոչ մի փոփոխություն չի
տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», ապրիլի
28-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ
Ազիմովը:
Նա կարծում է, թե Հայաստանում պետք է գնահատեն առկա
իրավիճակը, որը կարող է վատթարանալ ինչպես երկրում, այնպես էլ երկրի շուրջ,
ավելին, Հայաստանի ղեկավարությունը պետք է մտածի այդ մասին:
Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի սառը
հարաբերությունների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հնակամարտոևւթյան կարգավորման
վրա` Ազիմովը նշել է, որ նրանք միջազգային ասպարեզում գլխավոր խաղացողներից են, և
միջազգային իրադրությունը, իրավիճակն, ամբողջությամբ վերցրած, կարող է կախված
լինել ռիսկային քայլեր ձեռնարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատրաստակամությունից:
Ազիմովը նաև ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե գերտերությունների
փոխհարաբերությունների վատթարացմանը, այլ միջազգային իրավիճակի լուրջ փորձությանը,
որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում:
«Անշուշտ, Ուկրաինայի իրավիճակի պատճառով Եվրոպան,
ԱՄՆ -ը և Ռուսաստանը բախվել են չափազանց
բարդ խնդիրների: Ցանկալի չէր լինի,
որպեսզի օգտագործվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող գործընթացները:
Քանի որ գործընթացը պետք է կառուցվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների
հիման վրա», - նշել է Ազիմովը:
Միևնույն
ժամանակ նա ենթադրություն է հայտնել, որ Հայաստանի հասարակայնությունը կարող է
ժողովրդական դիվանագիտության միջոցով երկրի ղեկավարությանն ստիպել գնահատել
իրավիճակը և Ադրբեջանի դիրոորոշումը: «Եթե Հայաստանի հասարակական ուժերն իրենցն
միջոցներով ազդեցություն գործեն երկրի նախագահի, ղեկավարության վրա, հնարավոր է,
այն ժամանակ կարելի լինի խոսել ժողովրդական դիվանագիտության ավելի լուրջ դերի
մասին: Սակայն ներկայում ես դա չեմ տեսնում: Նույնիսկ եթե Հայաստանում, ընդհանրապես,
կա բազմակարծություն, այն, դժբախտաբար, չի երևում: Մենք, ցավոք սրտի,
բազմակարծության ականատես չենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
առնչությամբ», - եզրափակել է Ազիմովը: